Մանրէասպան ճառագայթման ներգործությունը գենետիկ նյութի վրա
Ուլտրամանուշակագույն ախտահանումը - ֆիզիկական ախտահանման մեթոդ է, որը հիմնված է ֆոտոքիմիական ռեակցիաների վրա, որոնք հանգեցնում են միկրոօրգանիզմների ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի անդառնալի վնասմանը: Արդյունքում միկրոօրգանիզմը կորցնում է վերարտադրվելու ունակությունը (ապաակտիվանում է):
Ուլտրամանուշակագույն ճառագայթման սարքավորումներ ընտրելիս, շատ կարևոր է ստանալ ուլտրամանուշակագույն ճառագայթման այնպիսի հզորություն, որը բավարար կլինի ապահովել անհրաժեշտ ախտահանման մակարդակը:
Էլեկտրամագնիսական սպեկտր: Բիոընդունիչների ապակտիվացման զգայունության և էլեկտրամագնիսական ալիքի երկարության գրաֆիկները
Ուլտրամանուշակագույն ճառագայթումը - էլեկտրամագնիսական ճառագայթում է, որը զբաղեցնում է տեսանելի և ռենտգենյան ճառագայթների միջև ընկած սպեկտրային տիրույթը: Ուլտրամանուշակագույն ճառագայթները անտեսանելի են մարդու աչքի համար: Ուլտրամանուշակագույն ալիքի երկարությունը տատանվում է 100-ից 400 նմ): Տերմինը գալիս է լատ. ultra (վերևում, այն կողմ) և անգլերեն violet (մանուշակագույն) բառերից:
: Կենդանի մանրէի (բիոընդունիչի) արձագանքն ուլտրամանուշակագույն ճառագայթման տարբեր ալիքային երկարություններին տարբեր է, հետևաբար, ուլտրամանուշակագույն ճառագայթմամբ ախտահանման օպտիմալ ալիքային երկարության տիրույթը տատանվում է 250-ից 280 նմ, ինչը ֆոտոքիմիական, քայքայիչ-մոդիֆիկացնող ազդեցությամբ ներգործում է մանրէների ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի վրա՝ անդառնալի վնասելով նրանց: Արդյունքում մանրէն կորցնում է բազմանալու ունակությունը և ապաակտիվանում է:
Ցածր ճնշման ուլտրամանուշակագույն լամպերը արձակում են ուլտրամանուշակագույն լույս 254 նմ ալիքի երկարությամբ, որը մոտ է 265 նմ մանրէաբանական ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի գագաթնակետային զգայունությանը:
Ուլտրամանուշակագույն ճառագայթումը UV-C միջակայքում (200−280 նմ) ունի ամենաբարձր արդյունավետությունը բակտերիաների, վիրուսների և միկրօօրգանիզմների ապաակտիվացման համար, հետևաբար, կոչվում է մանրէասպան ուլտրամանուշակագույն ճառագայթում:
Ուլտրամանուշակագույն ճառագայթումը ի տարբերություն քիմիական ռեակտիվների, չի առաջացնում միկրոօրգանիզմների հարմարվողականություն, դիմադրության բարձրացում:
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ախտահանումը հատկապես արդյունավետ է քլորին դիմացկուն պաթոգենների դեմ (օրինակ՝ Giardia և Cryptosporidium):
Ցածր ճնշման լամպերի կողմից գեներացված՝ 254 նմ ալիքի երկարությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթումը չի հանգեցնում կողմնակի նյութերի և գազերի առաջացման, ինչը հատկապես կարևոր է բուժհաստատություններում և այլ սոցիալական միջավայրերում կիրառության համար:
Հետազոտությունները և գործնական փորձը ցույց են տալիս, որ յուրաքանչյուր պաթոգենի ապակտիվացման համար պահանջում է որոշակի քանակությամբ ուլտրամանուշակագույն ճառագայթում: Ախտահանման անհրաժեշտ մակարդակին հասնելու համար կարևոր է ապահովել անհրաժեշտ ուլտրամանուշակագույն ճառագայթման չափաբաժինը (դոզա):
Ախտահանման եռաստիճան էֆեկտիվությամբ տվյալների աղյուսակ
ՈԻլտրամանուշակագույն ճառագայթման էֆեկտիվ չափաբաժինը - ուլտրամանուշակագույն ճառագայթման այն քանակն է, որը փոխանցվում է միկրոօրգանիզմին՝ այն ապակտիվացնելու համար: Ուլտրամանուշակագույն դոզան չափվում է Ջ/մ² -ով: Յուրաքանչյուր պաթոգեն ունի իր ապակտիվացման հատուկ ուլտրամանուշակագույն չափաբաժինը: Սա բացատրվում է միկրոօրգանիզմների պաշտպանիչ թաղանթի կառուցվածքով և կազմով։
Եթե ուլտրամանուշակագույն ճառագայթման չափաբաժինը պակաս է, դա կհանգեցնի ախտահանման մանրէաբանական որակի պահանջներին չհամապատասխանող արդյունքի:
Ախտահանման եռաստիճան էֆեկտիվությամբ տվյալները ներկայացված են այստեղ: