Տարածքի օդի մանրէաբանական ախտոտվածությունը կառավարելու համար, անհրաժեշտ սարքերի հզորությունը և քանակը որոշվում է տարածքի ծավալի (մ2x առաստաղի բարձրություն) և տարածքի կատեգորիայի* հիման վրա: ՈՒղարկելով այդ տվյալները մեզ, կստանաք գնային առաջրկը:
Օր.՝
1. 45մ2x 3մ , II
2. 28մ2x 2.80մ , III
3. ....
*Տարածքի կատեգորիաները
I
Վիրահատարաններ, ծնարաններ, ստերիլիզացիոն բաժանմունքներ, ծննդատան մանկական սենյակներ, վաղաժամ և վնասվածքներով ծնված երեխաների հիվանդասենյակներ
II
Վիրակապարաններ, կրծքի կաթի պաստերիլիզացիայի և ստերիլիզացիայի սենյակներ, թուլացած իմունիտետով հիվանդների բաժանմունքներ և հիվանդասենյակներ, վերակենդանացման բաժանմունքի սենյակներ, ԿՍԲ-ի ոչ ստերիլ տարածքներ, բակտերիոլոգիական և վիրուսոլոգիական լաբորատորիաներ, արյան փոխներարկման կայաններ, ֆորմակալոգիական արտադրամասեր
III
Հիվանդասենյակներ, կաբինետներ և բժշկական, բուժկանխարգելիչ հաստատությունների տարածքներ, որոնք ընդգրկված չեն I և II կատեգորիաներում
IV
Մանկական խաղասենյակներ, դպրոցական դասասենյակներ, հասարակական և արդյունաբերական կենցաղային տարածքներ, որտեղ առկա է տևական ներկայությամբ մարդկային կուտակումներ
V
Բժշկական, բուժկանխարգելիչ հաստատությունների ծխարաններ,հասարակական զուգարաններ և աստիճանավանդակներ