Օդի մաքրման և ախտահանման UV ռեցիրկուլյատորների կիրառությունը հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում

     
     "VD" շարքի օդի մանրէասպան ճառագայթիչ-ռեցիրկուլյատորները նախատեսված են ցանկացած նշանակության տարածքների օդի ախտահանման համար:           Այն հնարավոր է շահագործել՝
• Մարդկանց ներկայությամբ, որը՝ 
կանխում է փակ տարածքներում վարակակիրների հազի, փռշտոցի, խոսքի, շնչառության հետևանքով առաջացած օդի ախտածին կոնցենտրացիայի բարձրացումը՝ այդպիսով նվազեցնելով օդակաթիլային ճանապարհով փոխանցվող հիվանդությունների տարածումը փակ տարածքներում՝ կանխարգելելով համաճարակային լարվածությունը:
Մարդկանց բացակայության դեպքում՝
նվազեցնում է փակ տարածքներում օդի մանրէաբանական աղտոտումը (որպես սանիտարահիգիենիկ համալիր միջոցառումների վերջնական փուլ):
     Օդը մղվում է իր մեջ տեղակայված ուլտրամանուշակագույն (ՈՒՄ) ճառագայթիչներով հագեցած խցիկով, որի կառուցվածքն ապահովում է օդի անցման արգելակումը ներսում և ունի լուսային ծուղակներ, որոնք բացառում են ուլտրամանուշակագույն ճառագայթների ուղիղ թափանցումն արտաքին միջավայր: Օդը, անցնելով ՈՒՄ ճառագայթման խցիկով, մանրէազերծվում է վիրուսներից, բակտերիաներից, սնկերից և դրանց սպորներից, որի արդյունքում ելքի օդի զանգվածը գործնականում դառնում է ստերիլ:
     ՈՒՄ մանրէասպան ճառագայթիչներն ի վիճակի են ոչնչացնել օդում առկա վիրուսների, մանրէների և բակտերիաների  99,9% -ը (ախտահանման եռաստիճան էֆեկտիվությամբ տվյալները ներկայացված են սարքի տեխ.անձնագրի Աղյուսակ 1-ում): 
     Սարքը պաշտպանված է ՈՒՄ ճառագայթներով հրապուրված միջատների ներթափանցումից: 
     Սարքը և դրա բաղադրիչները փոշով աղտոտումից զերծ պահելու համար, ընդունող օդափոխիչը հագեցած է օդի մաքրման ֆիլտրով, որը հեշտությամբ հնարավոր է մաքրել կամ փոխարինել նորով:
     Սարքը չի տաքանում:
     Օզոն գազի արտանետումը լիովին բացառվում է՝ օզոն չգեներացնող մանրէասպան ճառագայթիչների օգտագործման պատճառով: 
    
     Տարածքի նշանակությամբ և ծավալով պայմանավորված՝ օդի մանրէազերծման ռեցիրկուլյատորի մոդելի  ճիշտ ընտրությունը, ինչպես նաև սենյակում ճիշտ տեղակայումն  ապահովում է օդի ստերիլության բարձ ցուցանիշ:

     Հաշվի առնելով այն փաստը, որ ուլտրամանուշակագույն ուղիղ ճառագայթումը չի թափանցում արտաքին միջավայր, ախտահանումը կարելի է կատարել մարդկանց, կենդանիների և բույսերի ներկայությամբ իրական ժամանակում:


Օդի մանրէազերծման սարքավորումները հնարավոր է տեղակայել ստացիոնար՝ պատին տեղակայմամբ՝ ուղղահայաց կամ հորիզոնական դիրքով, ինչպես նաև՝ շարժական հարթակի վրա, որն այն կդարձնի շարժական ախտահանող միավոր և հնարավորություն կտա միևնույն սարքով ախտահանել տարբեր տեղակայման տարածքներ:  


 

Օդի և մակերևույթների մանրէազերծման չէկրանավորված UV ճառագայթիչներ

"OI" շարքի մանրէասպան ճառագայթիչներն իրականացնում են օդի և մակերևույթների մանրէազերծում՝ ուղիղ ճառագայթման սկզբունքով:

Սարքերի աշխատանքի ժամանակ (15-85 րոպե, կախված տարածքի կատեգորիայից (տես տեխ.անձնագիրը), մարդկանց, կենդանիների և բույսերի ներկայությունը խստիվ արգելվում է, այդ պատճառով սարքերը հագեցած են անվտանգ շահագործման և վթարային անջատման անվտանգային գերժամանակակից համակարգերով:

"Բաց" տիպի ճառագայթիչները հիմնականում օգտագործվում են բժշկական հաստատություններում՝ վիրահատարաններում, վիրակապարաններում, բուժսենյակներում՝ նախապատրաստելով դրանք պացիենտների ընդունմանը, լաբորատորիաներում և դեղագործական հիմնարկներում, ինչպես նաև սննդի արտադրության ոլորտներում, պահեստային հատվածներում, որտեղ անհրաժեշտ է բացառել վիրուսների, բակտերիաների, միկրոօրգանիզմների և բորբոսասնկերի առկայությունը:

Շահագործումը պետք է իրականացվի հրահանգավորված աշխատակցի կողմից՝ խստագույնս պահպանելով անվտանգության կանոնները և ախտահանման հստակ ընթացակարգը, որը ներկայացված է շահագործման ձեռնարկում:  

Սարքը հնարավոր է տեղակայել երկու տարբերակով. ստացիոնար՝ պատին և առաստաղից կախված, ինչպես նաև շարժական հարթակի վրա, որը հնարավորություն է տալիս մանրէասպան ճառագայթիչը տեղափոխել տարբեր տեղակայման տարածքներ, և ճառագայթումն անմիջապես ուղղել ախտահանման ենթակա օբյեկտների վրա (բժշկական քննության բազմոցներ, մահճակալներ, դիագնոստիկ սարքավորումներ և այլն):  

Սարքերը կարող են համալրված լինել 
օզոն գեներացնող և առանց օզոնի գեներացման ճառագայթիչներով: